News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր Հյուսիսային պողոտայում երեւանցիները կարող են համտեսել գինու մի քանի տասնյակ տեսակներ: Նոյեմբերի 28-29-ը այնտեղ մեծ տոնավաճառ- համտեսում է լինելու: Այստեղ հնարավոր կլինի համտեսել ցանկացած ճաշակի գինի՝ կարմիր ու սպիտակ, չոր ու քաղցր ու նույնիսկ մրգային՝ հայկական նռներից, ծիրանից ու բալից (ֆոտոռեպորտաժ)

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով կազմակերպված տոնավաճառում ներկայացված են 23 գինի արտադրողների՝ ընդ որում ոչ միայն խոշոր ընկերությունների, այլեւ Վայոց Ձորի անհատ ձեռներեցների ապրանքատեսակներ:

Այս տոնավաճառի նպատակը, ինչպես նշեց փոխնախարարը, տեղական արտադրողներին ու ձեռներեցներին նրանց ապրանքների իրացման գործում աջակցելն է: Միջոցառումը կարող է հետաքրքիր լինել նաեւ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց համար դա հայկական գինիները համտեսելու ու տեղական արտադրության մասին ավելի շատ բան իմանալու հոյակապ հնարավորություն է: Իսկ հայերը, ինչու ոչ, նույնպես կկարողանան ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչ գինիներ են արտադրվում երկրում ու ինչ համ ունեն. գուցե դա կբարձրացնի հետաքրքրությունը տեղական ապրանքների նկատմամբ, որոնք որպես կանոն չեն զիջում ներմուծվածներին:

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն իր հերթին նշեց, որ քաղապետարանն ու գյուղատնտեսության նախարարությունը արդեն երկար տարիներ է համագործակցում եւ համատեղ տոնավաճառներ են կազմակերպում մեկ նպատակով՝ աջակցել տեղական արտադրությունը: Քաղաքապետարանը ու գյուղատնտեսության նախարարությունը նաեւ հայտարարել են, որ տեղական ապրանքների՝ ոչ միայն գինիների, այլեւ գյուղատնտեսական այլ ապրանքների գովազդմանն ուղղված միջոցառումներ են ծրագրվում նաեւ 2016 թ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Ամենաշատ