News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ընդդիմությանը մասնակցել պետականաշինությանը, որի դեպքում՝ նաեւ ընդդիմությունն է գործադիրին վերահսկում՝ քննիչ հանձնաժողովների միջոցով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւանում «Այո եւ ոչ» հեռուստանախագծի շրջանակներում հայտարարել է «Այո»-ի կողմնակից, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք ուզում ենք, որ քաղաքական մենիշխանությունը, որը կոչվում է երկրի նախագահի ինստիտուտ, նրա լիազորությունները փոխենք, ավելի մրցակցային դառնա իշխանության բովանդակությունը: Այսինքն գան բոլոր ուժերը, որոնց ժողովրուդը վստահում է, միասին կազմեն իշխանություն, բայց դա չտանի մենաշնորհացման: Եվ խորհրդարանը դառնա այն տեղը, որտեղ լինեն որոշակի ազատություններ, իշխանության կերպարի նկատմամբ»,-ասաց նա:

Մելքումյանի խոսքով, մենք սովոր ենք, որ իշխանությունը զոռբայությամբ իր խոսքն առաջ տանի, իսկ հիմա փորձ է արվում, որ իշխանությունն ավելի ժողովրդավարական տեսքով հանդես գա:

«Այո, իշխանության նկատմամբ վստահությունը քիչ է, ու հիմա պետք է կառավարման որակը բաարելավենք»,-ընդգծել է նա:

«Ոչ»-ի կողմնակիցներից ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ իր խոսքում նշել է. «Ասում են այս Սահմանադրությունը հանգեցրել է այօրվա մեր վիճակին: Հիմա հարց տամ. Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ ունենք այս իրավիճակը, որ երկրում գոյություն ունի կոռուպցիա, զոռբայություն, իշխանությունների եւ ժողովրդի միջեւ խորացող անդունդ: Որեւէ սահմանադրության մեջ վատ բան գրված լինո՞ւմ է, չի լինում: Ստալինյան Սահմանադրությանը բոլոր դրական գնահատական են տվել, բայց հետո 1937-ին 700 հազար գնդակահարություններ են տեղի ունեցել»:

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեն: Նախագծով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ