News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ում կեսն էլ իրանց քյարի համար են եկել, որոնք չէին էլ իմանում, թե ինչ է ՀՀԿ-ն ու այսօր ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին,  սահմանադրական փոփոխությունների «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

«ՀՀԿ-ում կան իրանց մտածողությամբ մարդիկ, կեսն էլ իրանց քյարի համար են, ես անդամ եմ 97-ից,  կեսից ավելը չէին իմանում՝ ինչ ա ՀՀԿ-ն, որոնք այսօր ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում»,-ասել է նա:

Բնակիչներից մեկի հարցին, թե դուք չեք ամաչո՞մ, որ էդ հեղինակությունների, թաղային տղերքի կողքին եք նստում Ազգային ժողովում, Վարդան Այվազյանը պատասխանել է. «Չեմ ամաչում, որովհետև ՀՀԿ-ն թե՛ վատի, թե՛ լավի տերն ա, որ քրֆում են, ես դրանից չեմ ամաչում: Ժամանակին էլ եղել եմ ՀՀՇ կազմակերպության անդամ, մեծից փոքր ՀՀՇ էին, չորս անգամ նույն ընտրատարածքից եմ ընտրվել՝ պառնիկի խիարի պես չեմ եղել ոմանց պես»:

Վարդան Այվազյանը վստահություն է հայտնել, որ սահմանադրական փոփոխություններից հետո մեծամասնական ընտրակարգը դուրս կգա, որով խորհրդարան են անցնցում թաղային հեղինակությունները: Հարցին, թե որն է դրա երաշխիքը, որ մականունավոր մարդիկ չեն լինի խորհրդարանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Լավ են՝ վատ են, մեր հասարակության մեջ կան: Մեծամասնականը դրա համար հանում ենք, իսկ հնով՝ մնալու է: Ընտրողը դու ես, գալիս նայում ես, որ ցուցակում տենց մարդիկ կան, էդ մարդկանց ձեն մի տուր, լավին ձայն տուր: Դու պիտի տեր կանգնես քո ընտրությանը: Հիմա իշխանությունը փոխելու համար պառլամենտում ընդամենը պիտի ունենաս մեծամասնություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ