4 հազարամյակ առաջ մարած իսլանդական հրաբխի դատարկված մագմայական խուցը կղզի պետության գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը կդառնա: Տրիհնյուքայիգյուր (իսլանդերենից թարգամանաբար «Երեք գագաթ») դժվար արտասանվող անունով երկրաբանական գոյացությունը Բրեննիսթեյնսֆյոդլ («Ծծմբասար») հրաբխային համակարգի մի մասն է ու գտնվում է Ռեյկյավիկից ոչ հեռու՝ երկրի հարավ արեւմուտքում: Դրա խառնարանը տանում է դեպի 120 մետրից ավելի խորություն ունեցող հսկայական քարանձավ, որտեղ կարող էր հեշտությամբ տեղավորվել Ազատության արձանը ու դեռ էլի տեղ կմնար միջին չափի տաճարի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զբոսաշրջիկները սկսել են այս քարանձավն այցելել 2012 թվականից՝ հրե սարի վաղուց մարած խառնարանով իջնելով գերմանացի ինժեներների կառուցած հատուկ վերելակով: Չնայած, ինչպես հայտնում է «Ֆրետտաբլադիդ» թերթը, արդեն երկու տարի հետո իջնելը կարող է շատ ավելի հարմարավետ դառնալ, բայց գուցե արդեն այդքան տպավորիչ: 3H Travel ընկերությունը արդեն ծրագրում է սարի լանջին թունել փորել, որը կտանի դեպի մագմայական խուց ու առանձին ավտոճանապարհ կառուցել, հայտնում է ընկերության ղեկավար Բյորն Օուլաֆսոնը:
Այսօր դեպի հրաբխի սիրտը ճամփորդելու համար անհրաժեշտ է բարձրանալ սարի գագաթ, ոտքով հաղթահարելով ավելի քան 3 կմ, իջնել խառնարան, վճարելով 300 դոլար, ու հետո վերադառնալ այդ նույն երթուղով: Բացի դրանից, ամբարձիչը աշխատում է միայն մայիսի կեսերից մինչեւ սեպտեմբերի վերջը, ու տոմսերը շատ արագ են սպառվում: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելուց հետո հնարավոր կդառնա զգալիորեն ավելացնել այս հազվագյուտ տեսարժան վայրն այցելող զբոսաշրջիկների թիվը եւ նվազեցնել տոմսերի արժեքը: