News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում միասնականության շնորհիվ հեշտությամբ հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել, քանզի իշխանությունն այլեւս կուռ չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Գյումրիում անցկացվող «Ընդդիմության միասնական շտաբի» հանրահավաքին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այս իշխանությունների դեմ պայքարելը շատ հեշտ է, ընդամենը միասնություն է պետք, որովհետեւ այսօր իշխանությունն այն կուռ իշխանությունը չէ, որը կարողանում էր տարբեր ռեսուրսների հաշվին միասնություն ապահովել: Իրենք եւս վատ վիճակում են գտնվում, էլ չեմ խոսում այն մասին, որ տարբեր թեւեր ունեն եւ մեկը մյուսի դեմ պայքարում են: Իրենք նախկինի նման արտաքին աջակցություն չունեն, ինչի պատճառով էլ այսօր շատ խոցելի են: Մեզ ընդամենը պետք է վերականգնել մեր հավատը»,-ասել է «Ժառանգության» փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանը հորդորել է գյումրեցիների դեկտեմբերի 1-ին գնալ Երեւանի Ազատության հրապարակ, որտեղ որոշվելու է Հայաստանի վաղվա օրը:

«Ես ձեզ կոչ եմ անում միասնական լինել, որպեսզի դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում սկսենք մեր խաղաղ անհնազանդության գործողությունները եւ հաղթանակը միանշանակ մերն է լինելու: Խնդիրը «այո»-ի եւ «ոչ»-ի մեջ չէ, խնդիրը նույնիսկ Սերժ Սարգսյանի եւ հանրապետական կուսակցության մեջ չէ, մենք իրենց դեմ չենք պայքարում մենք պայքարում ենք Հայաստանի համար, մենք պայքարում ենք, որովհետեւ մեզ շատ են սուտ խոստումներ տվել»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Հանրահավաքին մասնակցում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը եւ այլք:

Նշենք, որ նախաձեռնության կազմում են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաեւ՝ «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Ընդդիմության միասնական շտաբը» նախատեսում է դեկտեմբերի 1-ից անհնազանդության ակցիաների միջոցով իշխանափոխություն անել եւ ստեղծել ժամանակավոր կառավարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ