News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանին անհրաժեշտ է նոր շուկաներ փնտրել գինի արտահանելու համար, որպեսզի կախում չունենա մեկ -երկու շուկաներից: Լրագրողներին հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ՀՀ Գյուղատնետսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով, այլ երկրներ արտահանվող հայկական գինիների ծավալները մեծացնելու մեծ ներուժ կա, առավել եւս հիմա՝բերքառատ տարվանից հետո: Սակայն որքա՞նով մրցունակ կլինեն հայկական գինիները այլ երկրներում: Փոխնախարարի խոսքով հոկտեմբերին Երեւանում անցկացված միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի ընթացքում հայկական գինիները համտեսել են Չիլիից եկած մասնագետները (իսկ Չիլին ինչպես գիտեք հայտնի է իր գինիներով ), ու նրանք դրական են արտահայտվել հայկական գինիների որակի ու համի մասին: Ռոբերտ Մակարյանը ինքը նույնպես վստահ է, որ հայկական գինիների բոլոր տեսակները կկարողանան իրենց արժանի տեղը գտնել արտասահմանյան շուկաներում, ի վերջո, Հայաստանում կան գործարաններ, որոնք հագեցած են այնպիսի տեխնոլոգիաներով, որոնցով միջազգային ոչ բոլոր հայտնի ընկերությունները կարող են պարծենալ:

Այս պահին հայկական գինիներն արտահանվում են հիմնականում Ռուսաստան ու մի քանի եվրոպական երկրներ: Սակայն, ինչպես նշեց Ռոբերտ Մակարյանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը հայ արտադրողներին հնարավորություն կտա կախում չունենալ մեկ –երկու շուկաներից: Այս պահին փոխադարձ հետաքրքրություն կա օրինակ Հնդկաստանի հետ: Ինչպես նշեց փոխնախարարը, փետրվարին գյուղատնտեսության նախարարը ծրագրում է այցելել Հնդկաստան, ու հնդկական կողմը շատ շահագրգռված է հայկական գինիներ, կոնյակ ու այլ ոգելից խմիչքներ ներմուծելու հարցում: Պատվիրակության կազմում կլինեն նաեւ գինեգործներ ու ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն կստանան ներկայացնել Հնդկաստանին իրենց արտադրանքը ու գուցե նաեւ փոխշահավետ գործնական համաձայնագրեր կնքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ