Մի շարք երկրներ սկսում են հրաժարվել Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադին հեռացնելու անիրատեսական դիրքորոշումից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ասենք այսպես, ինչ-որ երկրները, բոլոր դեպքերում, սկսում են ավելի ըմբռնումով մոտենալ առկա իրողություններին: Նրանք հեռանում են նման դիրքորոշումից, որ «թող սկզբում Ասադը հեռանա, իսկ հետո մենք կմտածենք ինչ անել»: Այս դիրքորոշումը անիրատեսական է»,-ասել է նա:
Պեսկովի խոսքով, ընտրությունների եւ խնդրի քաղաքական կարգավորման մասին խոսակցությունները, երբ երկրի տարածքի մեծ մասը ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ է, քիչ իրատեսական են: