Եգիպտոսում, այսօր՝ նոյեմբերի 28-ի առավոտյան երկրի զինված ուժերի ուղղաթիռն ընկել է Կահիրեն Իսմայիլիա քաղաքին կապող մայրուղուց ոչ հեռու:
Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչը:
Ուղղաթիռի անձնակազմի անդամները, ըստ գերատեսչության խոսնակի, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: