News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերքել է տեղեկությունները, թե իրենք որոշ տեղամասերում ՀՀԿ-ին են վաճառել տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Այնտեղ ասել են, որ ես եմ վաճառել: Ավելի պարզունակ զրպարտություն, քան դա, չի կարող լինել, եւ ես չեմ հասկանում որեւէ ներողություն: Նա, ով ընթերցի այդ նույն հոդվածը, այդ նույն թերթի 4-րդ էջում կտեսնի, որ դա այն 118 տեղերից մեկն էր, որտեղ մենք չհասցրեցինք ներկայացնել մեր ներկայացուցչին, ուստի եւ հանձնաժողովի նախագահի կողմից վիճակահանությամբ նշանակվեց ինչ-որ մեկը, որը մեզ հետ կապ չունի:  Դա իհարկե մեր բացթողումն է, մենք 2000-ից 118 տեղ չկարողացանք մեր ներկայացուցչին ներկայացնել»:

«Ժառանգության» առաջնորդի խոսքով, ճշմարտությունն այն է, որ եթե վաճառք կա, վաճառք բառը պատկանում է այս կեղծ իշխանություններին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը  կոնկրետ Սյունիքի հանձնաժողովի անդամների տեղերն արդեն վաճառել կամ նվիրել է Հանրապետական կուսակցությանը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ թիվ 37 ընտրատարածքի մի շարք տեղամասերում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում այս կուսակցության հետ կապ չունեն, ավելին՝ նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք օրաթերթի հետ զրույցում ուղղակի հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են եւ այո-ի կողմնակից»,-գրել է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ