News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր՝ նոյեմբերի 28-ին, Գյումրի քաղաք է գնացել մի խնդրանքով, որպեսզի գյումրեցիները մասնակցեն դեկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին,  Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքին, որով սկիզբ է դրվելու իշխանափոխության գործընթացին: Այս մասին իր ելույթում նշել է «Ընդդիմության միասնական շտաբի» պետ Ժիրայր Սեֆիլյանը:

«Մենք մի խնդրանքով ենք եկել ձեր դուռը, այս անգամ վերջին անգամ: Բոլորս գիտենք՝ ինչպիսի համակարգ է կանգնած մեր դեմ, մեր դեմ բռնատիրություն է կանգնած: Բռնատիրությունը միայն ժողովրդական ընդվզմամբ է հնարավոր հեռացնել, ուրիշ ճանապարհ ես չեմ պատկերացնում: Իմ հորդորն է, իմ խնդրանքն է մի անգամ մեր ժողովուրդը լսի նոր ձեւավորված քաղաքական միավորմանը՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին»,-ասել է Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք է հայտնել, որ գործը դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխություններին չի հասնի:

«Ընդվզումը ոչ թե ինչպես միշտ ընտրությունների հաջորդ օրը պետք է լինի, այլ դեկտեմբերի 1-ից: Լուծումը սրա մեջ է լինելու, ես համոզված եմ, որ մինչեւ դեկտեմբերի 6 չենք հասնելու, լուծումը մինչեւ էդ տալու ենք»,-ասել է Սեֆիլյանը:

«Ընդդիմության միասնական շտաբի» պետը եւս մեկ անգամ գյումրեցիներին հորդորել է դեկտեմբերի 1-ի հանրահավաքին՝ հավելելով, որ Երեւան գալ ցանկացող գյումրեցիներին տրանսպորտային միջոցներ կտրամադրվեն:

Նշենք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմում են «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, ինչպես նաեւ՝ «Հիմնադիր խորհրդարանը» եւ «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Ընդդիմության միասնական շտաբը» նախատեսում է դեկտեմբերի 1-ից անհնազանդության ակցիաների միջոցով իշխանափոխություն անել եւ ստեղծել ժամանակավոր կառավարություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ