News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, պարգեւատրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի մայրերին:

«5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրում եմ մեր բրիգադի լեգենդների մայրերին եւ շնորհակալություն հայտնում նրանց»,- ասաց Մանվել Գրիգորյանը:

ԵԿՄ նախագահը պարգեւատրեց նաեւ իր մորը: Բացի դրանից, Մանվել Գրիգորյանը  Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա Սարգսյանին, պարգեւատրեց «Մեծ մայրիկ» հուշամեդալով:

Նշենք, որ ԵԿՄ-ն այսօր նշում է 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման 23-րդ տարեդարձը: ԵԿՄ-ականները վաղ առավոտյան այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ապա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարգեւատրեցին ազատամարտիկների մայրերին, ողջույնի խոսքով հանդես եկավ գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջում տեղի ունեցավ 5-րդ բրիգադին նվիրված ֆիլմի պրեմիերան:

Տպել
Ամենաշատ