News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պեկինի բնակիչներին խորհուրդ են տվել տանից դուրս չգալ սմոգի պատճառով: Շաբաթ ցերեկը քաղաքի օդում վտանգավոր նյութերի խտությունը հասել է խորանարդ մետրում 296՝ տեղ- տեղ էլ 365 միկրոգրամի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անվտանգ է համարում խորանարդ մետրում 25 միկրոգրամ խտությունը:

Խիտ սմոգը դեռ ուրբաթ էր փակել քաղաքի փողոցները, բայց շաբաթ մասնիկների խտությունը առաջին անգամ է հասել այդքան բարձր մակարդակի: ԿԺՀ շրջակա միջավայրի նախարարությունը կանխատեսում է, որ հյուսիսային ուժեղ քամու պատճառով օդի աղտոտվածությունը շուտով կտարածվի ամբողջ նահանգի վրա, նաեւ որոշ հարեւան նահանգների վրա, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Պեկինի բնակիչները «Թվիթերում» հրապարակել են սմոգով պատված քաղաքի լուսանկարները՝ #Smog и #airpollution թեգով:

Չինովնիկները աղտոտվածության բարձր մակարդակները կապակցում են ջեռուցման սեզոնի սկզբի հետ: Աղտոտվածության հիմնական պատճառը ածխային ՋԷԿ-երն են: Բնապահպանական գերատեսչությունն էլ հայտնել է, որ ստուգումներ է սկսելու քաղաքի գործարաններում:

Պեկինի օդի աղտոտվածության ներկա մակարդակը ռեկորդային չէ Չինաստանի համար: Նոյեմբերի սկզբին Շենյան քաղաքում վտանգավոր միկրոմասնիկների խտության մակարդակը հասել էր խորանարդ մետրում 1.157 միկրոգրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ