News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին ռուսական ինքնաթիռի ոչնչացման հետ կապված միջադեպն ընդամենը ընդգծում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար կայուն դաշինքի ձեւավորման խնդիրները:   Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արեւմտյան Անգլիայում Բրիստոլի համալսարանի ավագ դասախոս Գյունտեր Վալցենբախը:  

Սակայն, նրա խոսքով, դա չի ստեղծել այնպիսի հետեւանքներ, որոնք բացառեն ԻՊ-ի դեմ ավելի կենտրոնացված պայքարը:  «Փարիզի ահաբեկչական գրոհներից եւ Սինայի վրա ռուսական ինքնաթիռի վրա հարձակումից հետո  միջազգային դիվանագիտության մեջ տեղաշարժեր են նկատվում Սիրիայի ճգնաժամին եւ   «Իսլամական պետության» գործողություններին վերաբերմունքի առումով: Ներշնչվելով ՄԱԿ-ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներով` Ռուսաստանն ու Արեւմուտքը դարձյալ խոսում եւ, թվում է, նայում են Մերձավոր Արեւելքում իսլամիստ ծայրահեղականության դեմ պայքարի միասնական մոտեցման ուղղությամբ:  Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիզմի դեմ միությանը,  «նոր մեծ ռազմավարությանը» եւ «միասնական հակա-ահաբեկչական դաշինքին» հղումներն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ընդհանուր թշնամուն պատասխանատվության կանչելու պատրաստի լուծումներ կան», - ընդգծել է Գյունտեր Վալցենբախը:

Իրականում, շարունակել է վերլուծաբանը, Սիրիայում եւ այլ վայրերում իրերը կարող են այլ ընթացք ունենալ.  «Շատ ակնհայտ են պատմական զուգահեռները ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պատերազմի եւ Չեչնիայի պատերազմներում Ռուսաստանի փորձառության միջեւ:  Քչերն են հավատում, թե ԻՊ-ի գրոհայիններին ռմբակոծելը բավարար է եւ հետաքրքրվում են, թե ուրիշ ինչ արելի է անել, օրինակ` դադարեցնել դեպի Իրաք նավթի մատակարարումը  կամ աջակցել քուրդ ապստամբներին: Հեշտ չէ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային միություններ կառուցել, նույնիսկ եթե տարածաշրջանային խաղացողները համարում են, որ իրենք համաձայնության են հասել», - նշել է Գյունտեր Վալցենբախը:

Դաս քաղելու տեսանկյունից որոշ հույսեր կարելի է կապել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշման հետ` ներքին ճգնաժամի այս շրջանում ԵՄ-ի համերաշխության նոր մեխանիզմ մշակելու եւ հարցերը նախ Եվրոպական Միությունում քննարկելու վերաբերյալ: «Դիվանագիտության պատմությունը վկայում է, որ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է շրջանցել վիճելի հարցերը եւ ազգային առանձնահատուկ շահերը փոխզիջումների հասնելու համար:  Այդ ամենը հաշվի առնելով` ներկա իրավիճակում չի դիտարկվում զանգվածային վրիժառության նպատակով եւս մի պատմական  դաշինքի ձեւավորում, սակայն նկատելի են ավելի համաձայնեցված, լավ կազմակերպված եւ կոորդինացված ջանքեր` սարսափելի դեպքերին ավելի նպատակաուղղված եւ համարժեք պատասխան տալու համար», - ամփոփել է Գյունտեր Վալցենբախը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ