News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Նարդարան ապստամբ շրջանին «ահաբեկիչներին ոչնչացնելուց» հետո զրկել են լույսից, հեռախոսակապից ու ջրից:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին Նարդարանին զրկել էին լույսից, պատճառաբանելով «խոշոր պարտքերով»: Շրջանը ինքնաբերաբար զրկվել է նաեւ հեռախոսակապից: Որոշ տվյալներով, անջատվել է նաեւ ջրամատակարարումը:

Ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարանում վնասազերծվել է մի իսլամական խումբ, որը մի շարք սադրանքներ, ահաբեկչական գործողություններ ու զանգվածային անկարգություններ էր ծրագրում: «Պարզվել է, որ Թալե Բագիրովը, Էլման Ագաեւը, Զուլֆուգար Միկյաիլովը ու Աբուլֆազ Բունյաթովը ծրագրում էին սահմանադրական կարգի բռնի փոփոխություն ու երկրում շարիաթի օրենքների հաստատում:

Այս նպատակով նրանք ստեղծել էին շարժում՝ «Մահմեդական միություն» անունով: Նրանք սկսել էին համախոհներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում ու նրանց զենք ու պայթուցիկ նյութեր մատակարարել»,- ասված է հաղորդագրության մեջ: Խումբը Նարդարան ավանում ապօրինի ժողովներ է անցկացրել՝ քննարկելով իշխանությունների դեմ անհնազանդության ակցիաների կազմակերպումը ու բնակչությանը թռուցիկներ բաժանելով: Բացի դրանից, պարզվել է նաեւ այն պետչինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչություններ էին ծրագրում, հավաստիացնում են ՆԳՆ-ն ու դատախազությունը: Նշված անձանց վնասազերծելու նպատակով նոյեմբերի 26-ին Նարդարանում անց է կացվել գործողություն, որի ժամանակ իրավապահներին զինված դիմադրություն են ցուցաբերել ինքնաձիգներով ու նռնակ նետել: Պատասխան կրակի հետեւանքով, ոստիկանների վրա կրակ բացածներից չորսը սպանվել են, մի քանիսն էլ վիրավորվել: Զոհվել է նաեւ երկու ոստիկան, ասված է Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ: Հանցավոր խմբին մասնակցություն ունենալու կասկածանքով տասնյակ մարդ է ձերբակալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ