News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույում ասաց Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Ըստ պաշտպանի՝ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը քննարկվել եւ բավարարվել է, որի համար էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ Մուշեղ Մխիթարյանի դեմ մի վկա մեղադրական ցուցմունք է տվել:

«Քննիչը միջնորդություն ներկայացրեց, որ մի վկա կա, որը ցուցմունք է տալիս Մուշեղի դեմ: Այնպիսի իրավիճակ է, որ վկան գրեթե րոպեներով նկարագրում է արարքի կատարումը: Իհարկե իմ պաշտպանյալը դրա դեմ մի շարք հիմնավորումներ է ներկայացրել, եւ մենք պաշտպանվելու ենք այդ մեղադրանքից, բայց հենց նման պարագայում կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ առաջիկայում նաեւ սպասվում են մի շարք փորձաքննությունների եզրակացության արդյունքներ:

Մարինե Ֆարմանյանի խոսքով՝ նման հանցագործությունների դեպքում ընդունված պրակտիկա է կալանավորումը եւ կալանավորման ժամկետը երկարաձգելը, որպեսզի կասկածյալը ազդեցություն չունենա նախաքննության վրա, սակայն այս դեպքում նախաքննական մարմինը պատշաճ հիմնավորումներ առաջ չի քաշում:

 «Ինձ որպես փաստաբանի սա նորամալ չի թվում, բայց կիրառվող պրակտիկա է: Սակայն նախաքննության մարմինը քրեական դատավարության 135-րդ հոդվածով պարտավոր է հիմնավորել, որ Մուշեղը կարող է թաքնվել նախաքննական մարմնից կամ խոչընդոտել նախաքննության աշխատանքներին, կամ կեղծել որոշակի ապացույցներ, կամ որեւէ կերպ ազդել գործին մասնակցող անձանց վրա: Մի խոսքով՝ այն,  ինչը որ դատավարական կարգով հիմնավորում ունի, մենք դեռեւս իրականում չենք տեսնում»,-ասաց պաշտպանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ