News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները պատրաստվում են նոյեմբերի 28-29-ին, 50 նավթային եւ գազային հանքավայրերի մշակման պայմանագրեր կնքել, որոնց ընդհանուր արժեքը 30 մլրդ դոլար է կազմում, հաղորդում է Bloomberg-ը:

Սպասվում է, որ խոշորագույն ներդրողներից մեկը կլինի «Լուկօյլ» նավթագազային համալիրը:

«Շատ ընկերություններ են հետաքրքրված՝ եվրոպական եւ ասիական»,-ասել է Իրանի նավթի նախարար Բիջան նամդար Զանգանեն: Մասնավորապես, նրա խոսքով, խոսքը այնպիսի ընկերությունների մասին է, որոնցից են «Լուկօյլը», Total-ը, Royal Dutch Shell-ը եւ Eni-ն: Ռուսական ընկերությունում ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, նշում է Rambler News Service-ը:

Մերձավոր Արեւելքում Total-ի հետախուզության եւ արդյունահանման գծով ղեկավար Ստեֆան Միշելն իր հերթին նշել է, որ ընկերությանը հետաքրքիր կլիներ վերադառնալ Իրան, երբ հանվեն տնտեսական պատժամիջոցները, եթե իհարկե պայմանագրերը գրավիճ լինեն: «Մենք երկար աշխատել ենք այս երկրում, այնպես որ մենք ծանոթ ենք որոշակի հանքավայրերի, որտեղ նախկինում աշխատել ենք»,-ընդգծել է նա, հաղորդում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ