News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի բնակչունի, 52-ամյա Ռուզաննա Տ.-ն մեղադրվում է սուտ մատնություն անելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Տ.-ն սեպտեմբերի 17-ին զրուցել է արտասահմանում գտնվող աղջկա հետ եւ տեղեկացել, որ նա հոկտեմբերին 10-ին է վերադառնալու Հայաստան: Քաջ գիտակցելով, որ մինչեւ աղջկա վերադարձը չի կարող վերադարձնել նրա ուղարկած 40 հազար ՌԴ ռուբլին ժամանակ շահելու նպատակով նույն օրը երեկոյան Ռուզաննան գնացել է դստեր տուն, խառնել բնակարանի գույքը, վնասել մուտքի դուռը եւ դռան շրջանակը: Հաջորդ օրը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ոստիկանության բաժնում տվել է իրականությանը չհամապատասխանող հաղորդում. իբր սեպտեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է աղջկա բնակարանի մուտքի դուռը եւ հյուրասենյակի պահարանից գողացել 40 հազար ՌԴ ռուբլի:

Ռուզաննա Տ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ