News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսը եւ Ադրբեջանը մտադիր են նպաստել  իրար միջեւ քաղաքական երկխոսության զարգացմանը, վստահության բարձր մակարդակի, փոխըմբռնման եւ բազմապլան համագործակցության հաստատմանը: Այդ մասին ասված է համատեղ հռչակագրում, որն այսօր ստորագրել են Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն: 

Երկրների նախագահները, ընդգծելով միջազգային ասպարեզում երկու երկրի միջեւ  փոխգործակցության հետագա զարգացման կարեւորությունը, կնպաստեն  արտաքին քաղաքականության ոլորտում փոխադարձ աջակցության նպատակով համագործակցության խորացմանը եւ ջանքերի կոորդինացմանը, ասվում է հռչակագրում:  Հռչակագրում միաժամանակ հաստատվում է, որ երկու երկրի դիրքորոշումները համընկնում են միջազգային թեմատիկայի շատ հարցերի վերաբերյալ:   

Երկրների ղեկավարները նաեւ պայմանագիր են ստորագրել մինչեւ 2025 թվականը Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցության վերաբերյալ:   Փաստաթուղթն ուղղված է փոխադարձ շահերի հիման վրա առեւտրա-տնտեսական կապերի հետագա ամրապնդմանն ու դիվերսիֆիկացիային, ինչպես նաեւ երկու երկրի բնակչության կյանքի որակական բարելավմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ