News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական ճարտարապետների թագավորական հեղինակավոր ինստիտուտի հաղթող է ճանաչվել մի տարօրինակ տուն, որի աստիճանները տանում են դեպի անհուն բարձունք:

Շենքի առաջին հարկը  սեւ կրեմնիումից է կառուցված, իսկ կտուրն ավելի շատ նման է կավճե աղյուսների, որոնք դեպի երկինք են տանում, գրում է «ՏՍՆ»-ն:

Քարե շինությունը գտնվում է Անգլիայի կոմսություններից մեկի՝ Բաքինհեմշիրի տարածքում՝ Ռոթշիլդի կալվածքում:

Տանը  գեղեցիկ տեսարաններ բացող բազմաթիվ պատուհաններ ու ապակե պանելներ կան: «Տարվա լավագույն տան» մեծ մասը ճարտարապետները որոշել են ստեղծել կրեմնիումից ու մինիմալիստական ոճով:

Նախագիծը տափակ կտուրի ու մի քանի տեռասների յուրօրինակ ձեւով է արված: Իսկ Անգլիայի տեսարժան բնապատկերների շնորհիվ կարելի է ըստ արժանվույն գնահատել այդ գործնական ու մի քիչ էլ սադրիչ ճարտարապետական կառույցը: Տունը իր վառ գունային լուծումների շնորհիվ գրեթե ձուլված է բնապատկերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ