News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամենակարեւորը խնդիրն այսօր Արցախի անկախությունն է եւ հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Եդվյալ ազատամարտիկների» միության 4-րդ արտահերթ համագումարի ժամանակ ասել է միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը:

«Երկրում արձանագրվող սոցիալական ամենածանր փաստն էլ հացի խնդրի հետ կապված ամենադառը իրողությունն է: Հայրենասիրություն չի նշանակում սիրել միայն հայրենիքը, անհամեմատ ավելի բարդ բան է, հայրենիքից իր անբաժանելիության գիտակցումն է, երջանիկ ու դժբախտ օրերը նրա հետ անբաժանելիորեն վերապրելը: Այսօր նեղանալ, ըմբոստանալ եւ հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է, ամոթ է ու ծիծաղելի: Ի վերջո, հայրենիքը նեղանալու իրավունք ունի մեզանից մեր կիսատ թողած գործերի համար»,- ասել է Ռուբեն Գեւորգյանը:

Ազատամարտիկի խոսքով՝ դատապարտելի են բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը եւ իրենց գործողություններով երկրում կստեղծեն անհամերաշխ մթնոլորտ, եւ պառակտված հասարակություն:

«Այսօր հարկավոր է ձերբազատվել ներքաղաքական բոլոր խմորումներից եւ գիտակցել, որ սոցիալական ամենալուրջ խնդիրներից առավել կա հողի խնդիր»,- նշել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ