News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում գինեգործության զարգացումը եւ արտահանման ծավալների մեծացումը կօգնի մի շարք խնդիրներ լուծել եւ կնպաստի ձեռնարկատիրության, փոքր բիզնեսի, միկրոծրագրերի եւ գյուղատնտեսության զարգացմանը: Գինեգործությանն աջակցությունը  կօգնի լուծել  նաեւ գործազրկության խնդիրը, համայնքների ամրապնդման, հատկապես` սահմանամերձ, երիտասարդներին դեպի գյուղ տանելու եւ շատ այլ խնդիրներ:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հայ բարդ, Արենի գինու փառատոնի կազմակերպիչներից մեկը` Արմեն Ադամյանը:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Հայաստանում գինեգործությունը զարգացնելու համար:

Բարդի խոսքով, առաջին քայլերն արդեն վաղուց արվել են. առաջին քայլը խաղող տնկելն է, երկրորդը` դա աճեցնելը, երրորդը` դրանից գինի պատրաստելը: Չորրորդ քայլը` ապրել գյուղում, խաղողագործությամբ զբաղվել: Հինգերորդ քայլը` սեփական գինին շուկա հանել: Վեցերորդ քայլից սկսած` անհրաժեշտ կլինի կառավարության, տարբեր իրավասու անձանց եւ նույնիսկ գյուղատնտեսական ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որպեսզի գրագետ կերպով կազմակերպվի հայկական գինու իրացումն ու արտահանումը:  

Արմեն Ադամյանի կարծիքով,  6000-ամյա պատմություն ունեցող գինին իր որակի շնորհիվ կարող է  նույնիսկ շատ մրցունակ լինել միջազգային շուկայում, սակայն երեւում է` արտահանման կազմակերպման հետ կապված խնդիրներ կան: Վրաստանը, օրինակ, վերջին տարվա ընթացքում   60 միլիոն դոլարի գինի է արտահանել, իսկ Հայաստանը` ընդամենը 1.4 մլն-ի: Հենց միայն այդ փաստը խնդիրների առկայության մասին է վկայում: 

Հայաստանցի գինեգործները ավելի հաճախ ո՞ր երկրներ են արտահանում իրենց արտադրանքը: 

Արենի Վայն ընկերությունը, որը ներկայացնում է Արմեն Ադամյանը, առաջին հերթին Ռուսաստան եւ Եվրոպական երկրներ է արտահանում, այդ թվում` Հոլանդիա եւ Բելգիա: Հետաքրքիր է, որ Գերմանիա հիմնականում արտահանում են մրգային գինի` բալի եւ նռան: 

Մեկ այլ ընկերության ներկայացուցիչը` Գագիկ Ֆահրադյանը Երեւանի շամպայն-գինիների գործարանից  NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ նրանց մոտ գինիների արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, իսկ եվրոպական երկրներից` Լատվիան:   Նրանք փոքր քանակությամբ նռան գինի են արտահանում նաեւ Ֆրանսիա եւ հույս ունեն մոտ ապագայում կապեր հաստատել նաեւ Գերմանիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ