News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնէաբանների միջազգային խումբը, որի մեջ մտել են գիտնականներ ԱՄՆ-ից եւ Շոտլանդիայից, ասել է, որ իրենք կարողացել են պարզել, թե օձերն ինչու են զրկվել ոտքերից եւ սկսել սողալ գետնի վրա: 

Նրանց տեսությանը հնարավոր է ծանոթանալ   Science Advances գիտական պարբերականի էջերին: Այնտեղ հրապարակված հոդվածում ասվում է, որ օձերի ոտքերն անհետացել են այն շրջանում, երբ նրանք սովորել են բներ փորել, որոնցում սկսել են ապրել: 

Գիտնականները նման եզրակացության են հանգել այն բանից հետո, երբ ուսումնասիրել են հնագույն օձերի մնացորդները, որոնք մեր մոլորակում ապրել են դեռեւս Յուրյան ժամանակաշրջանում: Բներում ապրող այդ արարածը չորս ոտք է ունեցել: Ինչպես ասել են գիտնականները, հայտնաբերված մնացորդները մոտ   90 մլն տարեկան են, տեղեկացնում է    Informing-ը:

Այն, որ հնագույն օձերը բներում էին ապրում, հնարավոր է եղել պարզել քարացած գանգի տոմոգրաֆիայի միջոցով: Ստացված արդյունքներն ուսումնասիրելով` հայտնի ամերիկացի հնէաբան Նիկոլաս Լոնգրիչն ասել է, որ օձի ականջախեցու չափը ցույց է տալիս, որ այս տեսակն ապրել է բներում, ոչ թե ջրում: 

Արժե նշել, որ գիտնական Մարիկ Նորելը, որն աշխատում է Ամերիկայի բնական  պատմության թանգարանում, եւս համաձայնել է այդ հիպոթեզին: Նա ուսումնասիրել է եւս մի հնագույն օձի, որի քարացած մնացորդները հայտնաբերվել էին Աղային ժամանակաշրջանի նստվածքներում, որոնք հայտնաբերվել են Արգենտինայի տարածքում: 

Արդյունքում գիտնականներն այն եզրակացության են հանգել, որ ջրից դեպի ցամաք դուրս գալով` օձերը ոտքերից զրկվել են այն բանից հետո միայն, երբ սովորել են բներ փորել, որոնցում տեղավորվել են: Իհարկե, անցման ժամանակաշրջանը բավականին երկար է տեւել, բայց նորածին օձերի վերջավորություններն աստիճանաբար փոքրանում էին, իսկ հետո օձերն ուղղակի առանց ոտքերի էին ծնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ