News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուրզա տեսակի օձի խայթոցից 54-ամյա Կարինե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով`(ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ 2-րդ մաս): Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց մահացած կնոջ պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը:

Պաշտպանի խոսքով՝ դեռեւս օգոստոսի 30-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր կայացրել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Գագիկ Թադեւոսյանը սակայն, ըստ պաշտպանի, բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը վերահասցեագրվել է Երեւան քաղաքի դատախազություն, որի պաշտոնակատարը որոշում է կայացրել քրեական գործ հարուցել:

Մեղադրանք դեռեւս ոչ ոքի չի առաջադրվել: Այժմ գործը նյութերի նախապատրաստման փուլում է, պաշտպանի խոսքով, պետք է կրկին նախաքննություն կատավի Կարինե Հարությունյանի մահվան իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

«Կոնկրետ այս պահին մեղադրանքի մասին դեռեւս վաղ է խոսել, որովհետեւ նախաքննություն պետք է ընթանա, նյութեր ձեռք բերվեն կոնկրետ անձի կամ անձանց մեղադրանք առաջադրելու մասին: Նախաքննության արդյունքում պետք է բացահայտվի՝ արդյոք մահվան հետ կապված կա՞ պատճառահետեւանքային կապ բժշկական հաստատության աշխատակիցների գործողություններում»,-նշեց Տաթեւիկ Սիրադեղյանը:

Նշենք, որ Կարինե Հարությունյանի հարազատները պնդում են, որ «Արարատ» Բժշկական կենտրոնի աշխատակիցները պատշաճ բուժոգնություն չեն ցուցաբերել կնոջը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 17-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել։ Նրան տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինը 2 օր անց մահացել է:

NEWS.am-ի հետ զրույցում Արարատի ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանն ասել էր, որ կնոջն անհրաժեշտ բոլոր ներարկումներն արել են, սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է եւ իրենք նրան տեղափոխել են Երեւան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ