News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Մասիսում նոյեմբերի 16-ին ուշ երեկոյան տեղի ունեցած վիճաբանության մասին, երբ համադասարանցիների վիրտուալ վեճը շարունակել էին ծնողները՝ երեխաներից մեկի շենքի բակում:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ նոյեմբերի 16-ին ժամը 23:35-ի սահմաններում անհայտ անձը ոստիկանության Մասիսի բաժնի ահազանգ է տվել, որ շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել: Հաջորդ օրը ոստիկանություն է դիմել մի կին եւ հայտնել, որ իր տղայի համադասարանցին, նրա ծնողներն ու մի քանի անծանոթներ եկել են իրենց շենքի բակ, վիճել իրենց հետ, հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանները պարզել են, որ դեպքի օրը համադասարանցիները շփվել են միմյանց հետո, ապա վիճել եւ հայհոյել միմյանց, որից հետո էլ եղել է այս ծեծկռտուքը:

«Աղջկա հետ նկար էր գցել սայթ, դասարանի տղաներով ասացինք՝ ջնջի, չջնջեց: Ես էլ հետո իրեն սայթով գրեցի, որ ջնջի, բայց չջնջեց, երկրորդ անգամ արդեն քֆուրով գրեցի»,- պատմել է համադասարանցիներից մեկը:

Նրա նամակը կարդացել է մյուս տղայի մայրը, որն էլ առաջարկել է հանդիպել եւ հարցը քննարկել:

Հենց քննարկման ժամանակ էլ սկսվել է վերոնշյալ վիճաբանությունը:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ