News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզին նույնպես իր թատրոնն է պետք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Գավառ քաղաքում Լեւոն Քալանթարի անվան թատրոնի դերասան Հովհաննես Օհանյանը,, որը թատերախմբի իր ընկերների հետ միասին հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած իր այցի ժամանակ մեկնել է Գավառ, որտեղ ծանոթացել է Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շինարարության ընթացքին:

Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թատրոնի շենքը 1950-1960-ական թթ. կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթակա էր քանդման, և նախատեսված է 420 հանդիսատեսի համար 2210 քառ. մետր մակերեսի վրա կառուցել ժամանակակից հարմարություններով թատրոնի շենք: Հանրապետության նախագահը շինհրապարակում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Մի քանի տարի առաջ նախագահի հանձնարարությամբ մեկնարկած այս ծրագիրը ավարտին կհասցվի 2016թ.:

Ներկայումս դերասանները փորձեր են անում ոչ լավագույն պայմաններում՝ հին դպրոցի մի քանի սենյակներում, բայց հանդիսատեսին հիասթափեցնել չեն պատրաստվում: «Չենք դադարում աշխատել, հոկտեմբերի 20-ին նոր ներկայացում բեմադրեցինք, իսկ հիմա ամանորյա ծրագիր ենք պատրաստել»,-հավելել է դերասանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ