Իրաքի հյուսիսում հայտնաբերվել է ականապատված զանգվածային գերեզմանոց, որտեղ գտնվող ավելի քան 120 մարդկանց աճյունները ամենայն հավանականությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների զոհերին են պատկանում, հայտնում է The Daily Star-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչ Մամ Հալիլին:
Ինչպես հայտնել է Հահիլը, սա Սինջար քաղաքի մոտակայքում հայտնաբերված վեցերորդ նման գերեզմանոցն է ԻՊ զինյալներից քաղաքի ազատագրումից հետո, հայտնում է Gazeta-ն:
Նա նաեւ հավելել է, որ գերեզմանոցի վայրում մեծ քանակությամբ ռումբեր են հայտնաբերվել: