News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրեցիներին բարկացրել է քաղաքի գլխավոր տոնածառն Ամանորից մեկ ամիս առաջ տեղադրելու քաղաքապետարանի որոշումը։ NEWS.am–ի հետ զրույցում գյումրեցիները դժգոհեցին, որ հարկավոր էր սպասել, մինչեւ գոնե դեկտեմբերի 7–ը անցնի, հետո միայն տեղադրել տոնածառը։

«Հիմա ամեն բան կորցրել է իրա իմաստն ու նշանակությունը, տոնածառը դնում են նոյեմբերից, գոնե երկրաշարժի զոհերի հիշատակը հարգեն, դեկտեմբերի 7–ն անցնի, նոր դնեն»,– ասաց գյումրեցիներից մեկը։

«Հիմա Գյումրիում ո՞վ է ում հարգում, ո՞վ է հիշում, որ դեկտեմբերի 7 կա։ Գյոզալ Գյումրիից բան չի մնացել»,– դժգոհեց մյուսը։

Նշենք, որ տոնածառի հետ կապված գյումրեցիների մոտ նաեւ անցած տարվանից հետո տհաճ հիշողություններ կան. հունվարի 12–ին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանությունից մի քանի օր առաջ քաղաքի գլխավոր տոնածառը քամուց շրջվել էր, ինչը շատերի կարծիքով` չարագուշակ նախանշան էր սպասվող ողբերգության։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ այս տարվա տոնածառը բոլորովին նոր է, նախկին 26 մ բարձրությամբ ծառի փոխարեն քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվում է 27մ բարձրությամբ նոր եղեւնի։ Քաղաքապետարանը նաեւ

երաշխավորում է, որ այս տոնածառը նախորդի բախտին չի արժանանա։ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանի խոսքով` նոր տոնածառի երկաթյա կոնստրուկցիաներն այս տարի ավելի ամուր են։

«Անցած տարի ֆորսմաժորային էր, եւ քամին շատ ուժեղ էր։ Բայց այս տարվա  կարկասը շատ ամուր է եւ դիմացկուն։ Բացի այդ, մենք ապահովության համար լրացուցիչ բետոնյա ծանրոցներ ենք պատրաստել, որոնք պաշտպանելու են տոնածառը քամիներից եւ կողմնակի գործոններից»,– ասաց Մանասյանը։

Տպել
Ամենաշատ