Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է չարտերային չվերթները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Նախագահի հանձնարարականում նաեւ նշվում է, որ տուրօպերատորները ձեռնպահ մնան ռուսաստանցիներին Թուրքիայի ուղեգրեր վաճառելուց։ Պուտինը հանձնարարել է վերահսկողության տակ վերցնել թուրքական ավիափոխադրողների գործունեությունը Ռուսաստանի տարածում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար։
Բացի այդ, ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին Պուտինը սահմանափակել է Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրումը։