News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլական Սան Պաուլու քաղաքում Սանտա Կլաուսի հագուստով տղամարդը Robinson 44 ուղղաթիռ է գողացել: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին:

Reuters գործակալության փոխանցմամբ, տղամարդն ուղղաթիռը վարձակալել է նոյեմբերի 27ին, Կամպո Մարտե օդանավակայանի ավիատաքսիների պատվիրման ծառայության միջոցով, որպեսզի «Սեւ ուրբաթ»՝ զանգվածային զեղչերի օրն «անակնկալ» անի: Թռիչքի ժամանակ «Սանտա Կլաուսն» օդաչուին ստիպել է թռչել քաղաքի ծայրամասում գտնվող փոքրիկ ֆերմա, որտեղ նրան եւս մեկ մարդ է սպասել:

Ըստ LENTA-ի, հանցագործները կապկպել են օդաչուին եւ ուղղաթիռով անհայտ ուղղությամբ փախուստի դիմել: Մի քանի ժամ անց օդաչուին հաջողվել է ազատվել եւ ոստիկանություն դիմել: Չարագործներին առայժմ չեն գտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ