News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Մարց գյուղում նոյեմբերի 14-ի ուժեղ քամու հասցրած վնասների համար բնակիչները դեռ փոխհատուցում չեն ստացել: Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիներն իրենց ուժերով են փորձել վերականգնել վնասները:

«Մեկը պլաշ ա բերել քցել, մեկը հին թիթեղով մի ձեւ ծածկել ա: Մեկը հնարավորություն ունի, նորն ա առել, մյուսն էլ ընդհանրապես չունի, տենց բաց տանիքով մնացել ա, մինչեւ տենա՝ ինչ ա լինում»,- ասաց գյուղապետ Ռոբերտ Գալստյանը՝ նշելով, որ քամուց վնասվել էին գյուղի գրեթե բոլոր տների տանիքները:

Քամուց տուժած՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում նույնպես գյուղացիներն իրենց միջոցներով են փորձել վերացնել քամու վնասները:

«Եղանակն ամպամած ա, ով ինչ ճարում ա, ժամանակավոր գցում ա, ով չի ճարում, տենց սպասում ա: Հին շիֆրներ են գցում, մեկը մյուսին օգնում են, մինչեւ փոխհատուցումը լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը:

Հիշեցնենք, որ ուժեղ քամին մեծ ավերածություններ է գործել հանրապետության մի քանի մարզերում:

Կառավարությունը նոյեմբերի 19-ին որոշում է կայացրել կառավարության պահուստային ֆոնդից 902 միլիոն 448 հազար դրամ փոխանցել՝ վնասները փոխհատուցելու համար:

Տպել
Ամենաշատ