News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսկական էլիտար արեւմտյան ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ վիսկիի եւ ռոմի արժեքը չի կարող 800 ռուբլուց ցածր լինել: Այն ամենը, ինչ ավելի էժան է, թույն է: Այս մասին հայտարարել է Ալկոհոլի դաշնային եւ շրջանային շուկաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը:

Ըստ RG.RU-ի, Դրոբիզը նշել է, որ ներկայում շուկայի ամբողջ էլիտար ալկոհոլի 25-30%-ը կեղծ է: «Ռոսստատի տվյալներով, անցյալ տարի 55 մլն լիտր վիսկի է վաճառվել, իսկ Ռուսաստան ընդամենը 40 մլն լիտր է ներմուծվել: Դա նշանակում է, որ սովորել են շատ լավ կեղծել, եւ չեն տարբերում նույնիսկ պրոֆեսիոնալները»,- նշել է փորձագետը:

Հավելենք, որ Հայաստանի ընթացիկ փոխարժեքով 800 ռուբլին հավասար է 5.800 դրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ