News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը շարունակելու է օգնություն ցուցաբերել Սիրիային՝ Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի շարք երկրների ագրեսիվ գործողությունների ֆոնին: Դամասկոս այցի ընթացքում այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Նրա խոսքով, սիրիա-իրանական հարաբերությունները եղբայրական են եւ ամուր: «Հատկապես այս զգայուն ժամանակներում, որ ապրում է սիրիացի ժողովուրդն ու նրա ղեկավարությունը, Իրանի պարտքն է՝ նախկինի պես լինել բարեկամ պետության եւ նրա նախագահ Բաշար Ասադի կողքին ու սատարել Սիրիային՝ երկրի դեմ Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի շարք պետությունների կողմից հայտարարված համաշխարհային պատերազմի պայմաններում»,- ասել է Ալի Աքբար Վելայաթին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Վելայաթին այցը կոչել է «բնական» եւ անհրաժեշտ՝ համերաշխություն արտահայտելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ