News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գլենդելի ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում հայերենի եւ կորեերենի իմացությամբ սպաների: Գլենդելի ոստիկանության այս բաժնում 69 իսպանալեզու, 26 հայալեզու, 9 կորեախոս եւ 5 աֆրոամերիկացի աշխատակից կա:

Վիճակագրության համաձայն, հարցաթերթիկ լրացնող 100 հոգուց միայն մեկն է անցնում մրցույթը: Ըստ LA Times-ի, աշխատանքային գրաֆիկի համաձայն, ոստիկանության սպան աշխատում է շաբաթական 3 օր (օրական 12 ժամ) եւ երկրորդ լեզվի իմացության համար ամսական 175 դոլարի չափով հավելավճար ստանում:

Գլենդելի ոստիկանության սպայի աշխատավարձը սկսվում է տարեկան 75-100 հազար դոլարից: Հայտարարությունն ուժի մեջ է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Գլենդելի ոստիկանությունը աշխատանքի է ընդունել երկու նոր սպայի, որոնցից մեկը ծնունդով Հայաստանից է: Սպա Էդգար Զաբունյանը ոստիկանություն է ընդունվել երկու տարի Ճանապարհային ոստիկանությունում եւ երեք տարի Լոս Անջելեսի կալանավայրերի համակարգում աշխատելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ