News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում նորածնին ողջ-ողջ թաղել են ոչ մեծ գետի ափին: Բարեբախտաբար, փոքրիկին հաջողվել է փրկել: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Քոմփթոն քաղաքի ոստիկանությունն ականատեսների կամ դեպքի մասին որեւէ տեղեկություն է փնտրում:

Հաղորդվում է, որ տեղի բնակիչների մեկը զանգահարել է 911 ծառայություն՝ տեղեկացնելով, որ գետի մոտից երեխայի լացի ձայն է լսում: Իրավապահները տեղանքի զննության ժամանակ 36-48 ժամ առաջ ծնված աղջկա է գտել, որին «ողջ-ողջ թաղել են հեծանվուղու ասֆալտի կտորների եւ խճաքարերի տակ»:

Ըստ AmericaRU.com-ի, աղջիկը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Առայժմ երեխայի մոր եւ ծննդյան վայրի մասին որեւէ տեղեկություն չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ