News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական Սու-24 օդանավի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամի ֆոնին Անկարան առաջնահերթ է համարում Մոսկվայի հետ կապի բոլոր ուղիները բաց պահելը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ըստ նրա, Ռուսաստանի համար Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները նույնքան կարեւոր են, որքան Թուրքիայի համար՝ Ռուսաստանի հետ:

«Թուրքական կողմի վրա պատասխանատվություն դնելու ջանքերն անիրավաչափ են ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հաարաբերությունների տեսանկյունից: Եթե պատասխանատու փնտրենք, ապա պետք է սկսենք այն երկրից, որը նախկինում բազմիցս խախտել է մեր օդային տարածքը: Ռուսական կողմի վերջին հայտարարություններն այն հայտարարությունները չեն, որոնք կարելի է ընդունել բարիդրացիության տեսանկյունից»,- ասել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է արգելել երկու երկրների միջեւ չարթերային չվերթները, գործատուներին արգելել է 2016 թվականի հունվարի 1-ից աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիների, որոշել է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանի տարածքում Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների գործունեությունը եւ արգելել կամ սահմանափակել թուրքական որոշ ապրանքների ներմուծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ