News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հարավաֆրիկյան հանրապետությունում բարեգործական պոլոյի ժամանակ արքայազն Հարրին երկու անգամ ընկել է ձիուց: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Առաջին անգամ կենդանին արքայազնին նետել է, երբ վերջինը կտրուկ քաշել է սանձը: Հարրին չի տուժել, սակայն ձին հեռու է վազել, եւ արքայազնը ստիպված է եղել հասնել կենդանուն՝ խաղը շարունակելու համար: Երկրորդ անգամ արքայազնը գետնին է հայտնվել խաղի վերջում: Նա միջադեպը հումորով է ընդունել եւ խոնարհվել հանդիսատեսի առջեւ: Արդյունքում թիմը, որի օգտին խաղացել է Հարրին, 7:8 հաշվով պարտվել է:

Ըստ Lenta-ի, ՀԱՀ մայրաքաղաք Քեյփթաունի մերձակայքում անցկացված խաղը կազմակերպել են Լեսոտոյի կարիքավորներին օգնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ