News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ում պաշտոնապես փակվում է ամերիկացիների հեռախոսազանգերի մասին տվյալների հավաքագրման՝ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) սկանդալային ծրագիրը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դա արվում է Կոնգրեսի ընդունած եւ հունիսի սկզբին ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված օրենքին համապատասխան:

«ԱՄՆ-ի ազատության մասին ակտ» անունը ստացած նոր օրենքն ընդունվել է հասարակության ճնշմամբ: Փաստաթուղթը զգալիորեն սահմանափակում է ԱԱԳ էլեկտրոնային գաղտնալսման ծրագիրը, չնայած ամբողջությամբ չի արգելում: Քաղաքացիների մասին տվյալները պահպանվելու են կորպորատիվ արխիվներում, իսկ դրանք ստանալու համար հարկավոր կլինի դատարանի որոշում ունենալ:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, ԱՄՆ հատուկ ծառայությունների՝ տվյալների հավաքագրման համակարգի բարեփոխումները նախաձեռնել էին ԱԱԳ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի արած մերկացումներից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ