News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թույլ տեսնողների համար «Անտեսանելի արվեստ» անվանումով նախագծի շրջանակում Մոնա Լիզայի դիմանկարը ներկայացվել է եռաչափ տարբերակով: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Նախագծի հեղինակ Մարկ Դիլոնի խոսքով, աշխարհում բազմաթիվ մարդիկ ամբողջ կյանքում լսել են դասական ստեղծագործությունների մասին, սակայն չեն կարող տեսնել դրանք: «Հիմա նրանք կարող են նկարի մասին սեփական կարծիքը ձեւավորել»,- ասել է նա:

Նախաձեռնողների նպատակն ամբողջ աշխարհում արվեստի հավասարաչափ հասանելիություն ապահովելն է: Դրա համար նախատեսվում է ցանկացած նկարի եռաչափ տպագրությունը հանրությանը հասանելի եւ անվճար դարձնել:

Հիմա ընկերությունը Մոնա Լիզայի եռաչափ տարբերակն առաջարկում է հովանավորներին՝ ստացված միջոցներով այլ նկարների բանկ ստեղծելու համար: Lenta-ի փոխանցմամբ, քրաուդֆանդինգի օգնությամբ նախագծի համար շուրջ 30 հազար դոլար է հավաքվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ