News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պրիմորիեի սաֆարի պարկի աշխատակիցներն առանձնացրել են ընկերացած Ամուր անունով վագրին եւ Տիմուր անունով այծին, ինչի հետեւանքով գիշատիչն ամբողջ գիշեր լաց է եղել: Այս մասին նշված է այգու կայքում:

Նշվում է, որ նախկինում Ամուրը հաճախ էր ոռնում, սակայն Տիմուրի հետ ընկերանալուց հետո դադարել է, ավելի հանգիստ ու հավասարակշռված դարձել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ամուրը շաբաթական 2 անգամ կենդանի որս է ստանում՝ ճագարներ: Որոշվել է այսուհետ նրան այծ չտալ:

Այծին որպես որս բերել են Ամուրի ազատավանդակ, սակայն գիշատիչը չի կերել կենդանուն, քանի որ Տիմուրը քաջաբար դիմադրել է: Արդյունքում այծը նույնիսկ զբաղեցրել է վագրի քնելու տեղը՝ վերջինին ստիպելով քնել վանդակի տանիքին: Իսկ հիմա կենդանիներն անբաժան ընկերներ են դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ