News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը նոյեմբերի 29-ին Բրյուսելում բացվող միգրացիայի հարցերին նվիրված ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի առանցքային թեման չի լինի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

«Այո՛ դա խնդիր է, բայց այսօրվա հանդիպման հիմնական թեման չէ»,- լրագրողներին հարցին ի պատասխան ասել է Յունկերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական ուժերը Սիրիայի տարածքում խոցել են ռուսական Սու-24 ինքնաթիռը: Միջադեպի հետեւանքով Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ