News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, նոյեմբերի 29-ին կայացավ Արաբական Միացյալ էմիրությունների Ազգային տոնի 44-ամյակին նվիրված ֆուտբոլային մրցաշարը, որը կազմակերպվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի դեսպանատների, ՀՀ ԱԳՆ-ի, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի եւ դիվանագիտական այլ կազմակերպությունների թիմերի միջեւ:

Մրցաշարում հաղթանակ տարավ ԵԱՀԿ ներկայացուցիչների թիմը, որը եզրափակչում 3:1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի արտգործնախարարության հավաքականին: Երրորդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին ԱՄԷ եւ Եգիպտոսի դեսպանատների թիմերը, որոնց պայքարն ավարտվեց ԱՄԷ թիմի հաղթանակով՝ 2:0 (ֆոտոռեպորտաժ):

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին Հայաստանում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ ալ Քասեմին եւ ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:

Դեսպան Ալ Քասիմին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նման միջոցառումների կարեւորությանը՝ նշելով, որ դրանք պաշտոնական ձեւաչափից դուրս տարբեր կազմակերպությունների հետ շփում հաստատելու լավ միջոց են: «Նման սպորտային միջոցառումները նպաստում են տարբեր դեսպանատների եւ կազմակերպությունների միջեւ կապեր հաստատելուն եւ ընկերության ամրապնդմանը: Շատ կարեւոր է հանդիպել տարբեր կառույցների հետ նաեւ աշխատանքից դուրս՝ ոչ պաշտոնական ձեւաչափով: Հույս ունենք, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն»,- նշեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ