News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առանց Եվրամիության արտաքին սահմանների վերահսկողության Շենգենը պատմություն կդառնա: Reuters-ի փոխանցմամբ, Բրյուսելում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից առաջ այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Նրա խոսքով, այս գագաթաժողովը վերաբերում է ավելի ընդլայնված համատեքստի, մասնավորապես, Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների ակտիվացմանը, ներառյալ՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը:

Ըստ Դոնալդ Տուսկի, Թուրքիան Եվրամիության առանցքային գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում: «Բայց եկեք միամիտ չինենք: Թուրքիան միգրացիոն ճգնաժամի լուծման միակ բանալին չէ: Շատ կարեւոր են մեր պատասխանատվությունն ու պարտավորությունները մեր արտաքին սահմանները պաշտպանելու հարցում: Մենք չենք կարող այդ պարտականությունը երրորդ երկրի փոխանցել»,- ասել է Տուսկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ