News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը ապօրինի ծառահատման դեպքեր է բացահայտել:

Ըստ ոստիկանության տեսանյութի` նոյեմբերի 5-ին հայտնաբերվել է, որ Կոթի գյուղում որպես անհատ ձեռներեց աշխատող Սերգեյ Ամիրխանյանը Նոյեմբերյանի անտառտնտեսության տարածքից ապօրինի կաղնու ծառեր է հատել:

 Գյուղի նախկին պոմպայականի տարածքում գտնվող` նրա փայտամշակման արտադրամասում ոստիկանությունը հայտնաբերել է 30-60 սմ տրամագծով, 2 մետր երկարությամբ գերաններ եւ պատրաստի 1,6 խմ տախտակ:

Ըստ ոստիկանության տեսանյութի` պարզվել է նաեւ, որ Արմավիրի մարզի Էջմիծաին քաղաքում Արթուր Սամվելյանը կազմակերպել է կահույքի արտադրություն` ապօրինի հատված փայտանյութով:

Երկու դեպքով Ոստիկանությունում քննություն է ընթանում:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: 

Տպել
Ամենաշատ