News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին, ժամը 18.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Երեւանյան լճի մոտակա «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2102» մակնիշի 34 FM 388 պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել), «Opel Vectra» մակնիշի 50 EZ 101 պ/հ (վարորդ՝ Հ. Ս.), «Volkswagen Polo» մակնիշի 422 OT 61 պ/հ (վարորդ՝ Վ. Խ.), «Mercedes C180» մակնիշի 34 EA 054 պ/հ (վարորդ՝ Ա. Պ.) եւ «Opel Astra» մակնիշի 3 4VL 280 պ/հ (վարորդ՝ Վ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2102»-ի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Opel Vectra»-ի ուղեւորը ոստիկանության աշխատակիցների ուժերով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2102» եւ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները:

Տպել
Ամենաշատ