News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին, ժամը 18.20-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի  նախկին Շրջկոմի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են «Mersedes Vito» մակնիշի 34 OM 578 (վարորդ` 1961 թ. ծնված Հ. Ա.), «Volkswagen Golf» մակնիշի 18 LU 333 (վարորդ` 1986 թ. ծնված Է. Ս.) եւ «ЗИЛ-130» մակնիշի 299 UL 38 պետհամարանիշներով (վարորդ` 1991 թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ЗИЛ-130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարները «Mersedes Vito» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ` 1958 թ. ծնված Ս. Մ.-ին, 1980 թ. ծնված Ա. Հ.-ին, անձը չպարզված մի կնոջ եւ վարորդ Հ. Ա.-ին:

Տուժածները տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները անձը չպարզված կնոջ վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ