News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մեկնաբանել է Թուրքիայի օդուժի հարձակումը ռուսական «Սու» ռմբակոծիչի վրա, ինչպես նաեւ այն, որ այդ միջադեպից հետո Թուրքիան պակասեցրել է Հունաստանի օդային տարածքը խախտելու դեպքերը:

Ցիպրասը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Բարեբախտաբար մեր օդաչուներն այդքան նյարդային չեն, ինչպես ձերը ռուսների նկատմամբ»:

Նա նաեւ «հիմար ու անիմաստ» է անվանել Էգեյան ծովի հունական հատվածում թուրքական ավիացիայի գործողությունները: Մենք միլիարդավոր եվրոներ ենք ծախսում սպառազինության վրա. դուք՝ որպեսզի խախտեք սահմանները, մենք՝ որպեսզի վերահսկենք ձեզ»,-նշել է Հունաստաի վարչապետը, հաղորդում է Lenta-ն:

Թուրքիայի վարչապետ Ահբեդ Դավութօղլուն իր հույն գործընկերոջը նույնպես պատասխանել է Twitter-ի միջոցով՝ գրելով. «Օդաչուների մասին մեկնաբանությունները չեն համապատասխանում օրվա տրամադրությանը: Ալեքսիս, թույլ տվեք մեզ կենտրոնանալ մեր պոզիտիվ օրակարգի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ