Գվատեմալայում բանտում խռովության ժամանակ առնվազն 6 մարդ է մահացել, հաղորդում է «Ռեյթերսը»:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ նոյեմբերի 29-ին: «ԱԿ-47» ինքնաձիգներով զինված մի քնաի բանտարկյալներ խռովություն են սկսել: Բանտում վերահսկողությունը վերականգնելու համար այնտեղ են ուղարկվել ոստիկաններ ու զինվորականներ, հաղորդել է բանտի ներկայացուցիչը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բանտը երկրի մայրաքաղաքից 65 կմ հեռավորության վրա է գտնվում, որտեղ պահվում է մոտ 3 հազար բանտարկյալ, թեեւ բանտը նախատեսված է 600 մարդու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: