Ամերիկյան Չեսթերֆիլդ քաղաքում ուսանողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, որի հետեւանքով տուժել է 33 մարդ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավտոբուսում եղել է 49 ուղեւոր, այդ թվում Վիրջինիա նահանգի մի քանի համալսարանների ուսանողներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է RG-ն:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Վթարի պատճառները դեռեւս անհայտ են: