Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 29-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34 RT 672 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվելով արգելապատնեշին` շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: