Թաիլանդի Անգթհոնգ նահանգում ուղեւորատար ավտոբուսի վթարից զոհվել է 2 մարդ, եւս 49-ը, այդ թվում՝ մի քանի արտասահմանցի, վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Ավտոբուսը Չիանգմայ քաղաքից ուղեւորվում էր Բանգկոկ։ Վարորդի խոսքով՝ ինքը ղեկին քնել էր, ինչի պատճառով փոխադրամիջոցը մեծ արագությամբ դուրս է եկել մայրուղուց եւ կողաշրջվել։